Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է զգալի ներդրում ունենալ այսպես կոչված՝ Միջին միջանցքի ընդլայնման գործում։
Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելիի հետ հանդիպմանը. հայտնում է Report-ը։
Քննարկումների ընթացքում նշվել է էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ Ադրբեջանի և Եվրամիության միջև փոխըմբռնման հուշագրի կարևորությունը, որը նախատեսում է էներգետիկ անվտանգության ոլորտում համատեղ գործունեություն, ինչպես նաև այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների զարգացում:
Նշելով Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (Միջին միջանցք) ներուժի ընդլայնման ուղղությամբ Ադրբեջանի նախաձեռնությունները՝ Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացումը՝ ներառյալ Զանգեզուրի միջանցքը, կարող է էական ներդրում ունենալ այս գործընթացում։