Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 24-ին հանդիպել է Արբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հետ։
Ինչպես տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳՆ-ում, կողմերը քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը Ստեփանակերտում։
Բայրամովը հավաստիացրել է, որ Ադրբեջանը պատրաստ է ապահովել հայերի անցումը անօրինականորեն տեղադրված Լաչինի միջանցքի անցակետով՝ բուժական նպատակների եւ անհրաժեշտ դեղորայքով ապահովման նպատակներով՝ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ։
Նա ավելացրել է, որ ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Ադրբեջանը ԿԽՄԿ-ի միջոցով, Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով կարող է օգնություն ցուցաբերել հայերի այլ պահանջներն ապահովելու համար, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։