Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ մենք մեկ քայլ առաջ ենք գնացել. հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ընդհանուր առմամբ, մենք դրական ենք գնահատում ընթացող գործընթացը, քանի որ երբեմն բանակցային գործընթացում ընդմիջումներ կամ ձգձգումներ են լինում: Ադրբեջանական կողմի մոտեցումն այս հարցում միշտ կայուն է և հետևողական․ մենք հանդես ենք գալիս հօգուտ բանակցային գործընթացի և կարգավորման։ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների կայանալիք հանդիպումը Բրյուսելում երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասն է կազմում և կարող է դիտարկվել որպես Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների բաղկացուցիչ մաս», – նշել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ առաջնորդների հանդիպումը, ընդհանուր առմամբ, դրական գործոն է։
«Բանակցություններին ու դրանց արդյունքներին երկար չենք սպասի», – հավելել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։