ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ իր երկժամյա հեռախոսազրույցը լավ է անցել:
«Երեկ ես երկու ժամ հեռախոսով խոսեցի Սի Ցզինպինի հետ: Լավ խոսակցություն էր, ես նրան լավ եմ ճանաչում։ Մենք միասին շատ ժամանակ ենք անցկացրել, երբ ես փոխնախագահ էի: Բայց եթե մենք առաջ չշարժվենք [ենթակառուցվածքների առումով], նրանք [Չինաստանը] մեզնից առաջ կանցնեն, նրանք շատ նախաձեռնություններ ունեն», ասել է Բայդենը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: