Չեմ ասելու՝ ուր ենք գնալու. Մենք մեր ճանապարհը գիտենք էուր ենք գնալու, ընթացքում կերեւա: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում դիմելով իր աջակիցներին ասաց Բագրատ Սրբազանը:
Երբ մեկն առաջարկեց գնալ Բաղրամյան պողոտա, նա արձագանքեց. «Բաղրամյան գնալու ժամը կգա, բայց էլի չեմ ասելու: Այսօր շատ կարեւոր տեղ ունենք գնալու, բայց ճանապարհին էլ չեմ ասելու: Սայաթ Նովայով գնում ենք Մաշտոցի պողոտա, մնացածը՝ հընթացս»,-ասաց նա:
Սրբազանի խոսքից հետո երթ սկսվեց: