Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բակո Սահակյանը գիտի՞, որ Արցախի հայրենասեր վերնախավի գերեվարումը դավաճանական համաձայնության արդյունք է․ Միքայել Մինասյան

30/08/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բակո Սահակյանը գիտի՞, որ Արցախի հայրենասեր վերնախավի գերեվարումը դավաճանական համաձայնության արդյունք է, թելեգրամյան իր ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը․

«Ամեն օր Բակոյի, Ռուբենի, Լևոնի, մեր գերիների մասին մտածելիս՝ անզորությունից խեղդվում եմ։ Եվ  միշտ մտովի վերադառնում եմ Բակոյին։ Երևի այն պատճառով, որ ամենամտերիմը հենց նրա հետ եմ եղել։

Իմ հուշերում նա  նստած  է իր տան բակում, մետաղյա վառարանի կողքին, որին վրա խորովվում էր կտրտած կարտոֆիլ, սոխ ու հաց։ Կարմրած աչքերը ծխախոտից կկոցած` նա ուղղում էր իր հին բաճկոնն ու խմում թունդ թեյը։

Մենք հաճախ էինք հանդիպում. մեկ անգամ Հռոմում ենք հանդիպել, բավականին հաճախ՝ Երևանում, բայց ամենից հաճախ՝ Ստեփանակերտում: Բայց ես նրան հիշում եմ հենց այնտեղ՝ իր տան բակում, թախտին նստած պատմություններ պատմելիս, կատակելիս և մտախոհ լռելիս։ Բնական։ Ուժեղ։ Նա չէր պատկերացնում իրենց կյանքը այդ այգուց, տնից, Ստեփանակերտից ու Արցախից հեռու։

Ես պատկերացում չունեմ՝ արդյո՞ք նա տեղյակ է, թե ինչի մեջ ենք մենք ապրում այսօր։ Չգիտեմ, թե ինչպես է վերլուծում բանտում իրեն հասնող տեղեկությունները։

Գիտի՞, որ իշխանությունները լռում են իր և մյուս գերիների մասին:

Գիտի՞, որ Հայաստանի դեսպանները չեն աշխատում իրենց ազատության համար, որ միջազգային մարդասիրական ՀԿ-ները ջանքեր չեն գործադրում, ԱԳՆ-ն իր հայտարարություններում չի հիշատակում նրանց մասին, իսկ պետության բարձրաստիճան պաշտոնյաները չեն ուզում (կամ չեն համարձակվում) խոսել իրենց մասին` կարծես իրենք չկան ու չեն եղել։

Գիտի՞, որ Սփյուռքում՝ Բուրջ Համուդից մինչև Լոսանջելես նրանց ազատության համար որևէ արժեքավոր միջոցառում չի կազմակերպվում։

Ի՞նչ է զգում նա՝ գիտակցելով, որ իր՝ պատերազմի և Արցախի պահապանի ճանապարհը հասավ մի հանգրվանի, երբ նա ստիպված եղավ զոհաբերել իր ազատությունը արցախահայության անվտանգ գաղթի համար։

Գիտի՞, որ Արցախի հայրենասեր վերնախավի գերեվարումը դավաճանական համաձայնության արդյունք է։

Գիտի՞, որ Հայաստանի իշխանությունները Արցախի քաղաքապետերի հետ վարվում են նույն կերպ, ինչպես Ադրբեջանի իշխանությունները՝ իրենց հետ։

Կարո՞ղ էր երբևէ պատկերացնել, որ հայ ոստիկանները կջարդեն Հայաստանում Արցախի պետականության վերջին խորհրդանիշի՝ Հայաստանում Արցախի ներկայացուցչության դարպասները՝ նույն եռանդով, որով «Յաշմա»-ի հատուկ ջոկատայիններն են պղծում Արցախի սրբավայրերը։

Պատկերացնո՞ւմ է, որ Արցախի կորուստը դարձել է սովորական, իսկ հասարակության մեջ դրա մասին խոսելը համարվում է մովետոն։

Վստահ եմ, որ Բակոն ունի այս հարցերի իր պատասխանները։ Համոզված եմ, որ նա համաձայն չէ իմ հնչեցրած կոշտ ձևակերպումների հետ։ Իսկ նրա անհամաձայնության հիմքն այն է, որ նա ռոմանտիկ է։ Նա միշտ հավատում էր երջանիկ ավարտին: Ես չեմ զարմանա, եթե մինչ օրս դեռ այդպես է մտածում։

Եվ եթե ես նրան ասեի. ասում են, որ դու Բաքվի բանտում չես, այլ կա՛մ Ռուսաստանում ինչ-որ տեղ, կա՛մ Բաքվի կենտրոնում գտնվող հարմարավետ բնակարանում, նա կծիծաղեր ու չէր հավատա։

Եթե մեր այս երևակայական երկխոսության մեջ նրան ասեի, որ իր ազատության համար նույնիսկ կիսատ-պռատ օնլայն ստորագրահավաք չկա, նա էլ կպատասխաներ, որ իր ազգն ապրում է իրական աշխարհում, ոչ թե վիրտուալ Facebook-ում։

Իմ հեգնական հարցին, թե հիմա ինչի մասին է մտածում և խոսում Արայիկը, նա ժպիտով կպատասխաներ, որ այն ամենից հետո, ինչ եղել է, բոլորովին կարևոր չէ, թե նա ինչ է մտածում, առավել ևս` ասում…

Ես շատ կուզենայի Ստեփանակերտի տան բակի թախտին նստած այս հարցերը տալ  վառարանի մոտ ծխող Բակոյին։

Այսօր Բակո Սահակյանը դարձավ 64 տարեկան։

Թշնամու բանտերում պահվում են մարդիկ, ովքեր կռվել են իրենց ժողովրդի և հայրենիքի համար, ծառայել իրենց հայրենիքին և իրենց գործողություններով բացատրել են մեզ «անձնազոհություն» բառի նշանակությունը։

Եվ ցավում եմ, որ իմ ժողովուրդը, հուսով եմ, որ ոչ բոլորը, մոռացության է մատնել նրանց»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը միտումնավոր ժամանակ է ձգում. Ալիև

Հաջորդ գրառումը

Հրայր Թովմասյանին դատարան բերման ենթարկելու որոշում կայացվեց. փաստաբանն այն ոչ իրավաչափ է համարում

Համանման Հոդվածներ

Screenshot
Նորություններ

Հայաստանյան իշխանությունները իրականացնում են լիարժեք թուրքական քաղաքականություն. Մհեր Աբրահամյան

16/05/2026
Նորություններ

18 տարի պահեցի, տարար, վառեցիր երեխուս. սառը ցնցուղ՝ Նիկոլի ինքնասիրահարվածությունից բժժած գլխին

16/05/2026
Նորություններ

Մենք միակն ենք 140 երկրից, որ 100 տարով զիջեց իր տարածքի 74%-ը. Արթուր Խաչիկյան

15/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով

15/05/2026
Հաջորդ գրառումը

Հրայր Թովմասյանին դատարան բերման ենթարկելու որոշում կայացվեց. փաստաբանն այն ոչ իրավաչափ է համարում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական