Ֆրանսիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ կառավարության կողմից կենսաթոշակային տարիքի շեմը բարձրացնելու որոշման դեմ։ Մոտ 2 միլիոն մարդ է մասնակցել ցույցերին, որոնք ուղեկցվել են ոստիկանների հետ բախումներով։ Նշենք, որ կենսաթոշակային տարիքի շեմը բարձրացնելու և 65֊ի հասցնելու դեմ բողոքում են հատկապես երիտասարդները։