Տեր Սահակ անունով ոմն կարգալույծ արված «քահանա» նոր արշավ է սկսել հիմա էլ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ։
Հայրենիքը պաշտպանողին պիտակավորում են «գործակալ», իսկ Հայրենիքը հանձնողին երբ որակում են դավաճան, կալանավորում են. աբսուրդ է։
Տևական ժամանակ է, ինչ իշխանական ֆեյքերն ու իշխանության շահերը պաշտպանող լրատվական ծառայությունն ու պետբյուջեից ֆինանսավորվող ֆեյքաֆաբրիկա-ՊՈԱԿ-ը փորձում են սևացնել Տեր Բագրատի հեղինակությունը՝ անբարո, ստոր ու եղկելի կեղծարարություններ տարածելով։ Սակայն տեսնելով, որ Տեր Բագրատին անվանարկել չի ստացվում, սկսել են նրան «ներքաշել» օտարերկրյա գործակալական ցանցերում։
Ու ամենազազրելին այն է, որ դա անում է հոգևորականը՝ իշխանական քարոզչություն նախաձեռնած հոգևորականը, որը 2018 թվականից տարփողում է իշխանությանը և քարոզում «Նոր Հայաստան, նոր հայրապետ»՝ սադրիչ գործողություներով ու ելույթներով փորձելով ձևավերել Հայ առաքելական եկեղեցու և Գարեգին Երկրորդ կաթողիկոսի դեմ պայքար։