«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր հերթական անգամ համոզվեցինք, որ վերջին 4 տարիներին Արևմուտքի կողմից խրախուսվող «հայկական» ժողովրդավարությունը որևէ աղերս չունի հռչակված ժողովրդավարական սկզբունքների հետ:
Freedom House միջազգային կազմակերպությունն այսօր անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում, որտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը, միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, ինչպես նաև իրավապաշտպան ներկայացող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ընդդիմության ներկայությունն, ինչպես պարզվում է, խիստ անցանկալի է այդ «ժողովրդավարական» միջոցառմանը: Վերոնշյալ անհատները և կառույցները համառորեն շարունակում են Հայաստանում վերջին 4 տարիներին տեղի ունեցողը ժողովրդավարության առաջընթաց որակել, իսկ ընդդիմության ներկայացուցիչները կարող էին «խոսքի ազատության», «այլակարծության» մասին ֆորումի ժամանակ բարձրացնել փաստակված հարցեր, որոնք ակնհայտորեն հակասում են Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի մասին իրենց նկարած գնահատականներին՝ ցույց տալով, որ այդ գնահատականները զուտ քաղաքական առևտրի արդյունք են և որևէ կապ չունեն իրական վիճակի հետ»: