«Արցախցիների վերադարձն Արցախ մեր օրակարգային հարցերից է, ու պետք է սկսենք քննարկումներ ու ճանապարհների որոնումներ այդ հարցի լուծման համար։ Իսկ թե ինչ կարգավիճակով Արցախ պետք է վերադառնանք, դա քննարկումների, բանակցությունների հարց է։
Բնակչության վերադարձի հարցում հետաքրքրված են տարբեր կենտրոններ՝ եվրոպական, ամերիկյան, ռուսական։ Դրանում շահագրգռված է, ինձ թվում է, նաև Ադրբեջանը։ Քանի որ միջազգային հանրությունից մեղադրանքներ են հնչում, որ իրենք նպաստել են մեր բնակչության բռնի տեղահանմանը»,-ուղիղ եթերում ասաց Սամվել Շահրամանյանը։