Ոչնչացվել է Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներին պատկանող ռադիոլոկացիոն կայանը. այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
«Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից Խոջավենդի ուղղությամբ դիպուկ կրակից ադրբեջանական տարածքում ոչնչացվել է Հայաստանի զինված ուժերի կազմավորումներին պատկանող P-18 ռադիոտեղորոշիչ կայանը, որտեղ ժամանակավորապես տեղակայված է եղել ռուսական խաղաղապահ զորախումբը»,- լուրը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները։