Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի պետնախարարը պետական աշխատավարձ ստացողներին կոչ է անում եկամտի մի մասը հատկացնել ծանր վիճակում ապրողներին

22/04/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի Հանրապետության չորսամսյա շրջափակումը առաջացրել է բազմաթիվ սոցիալ-տնտեսական հետևանքներ. մարդկանց սոցիալական նվազագույն կարիքներն ապահովվում են մեծ դժվարությամբ՝ հումանիտար բեռնափոխադրումների միջոցով, իսկ հազարավոր անձինք զրկվել են իրենց եկամտից. գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Թեև Արցախում բնակվող բոլոր քաղաքացիները շրջափակման մեջ են հավասարապես, այդուհանդերձ, սոցիալական կարգավիճակով ու շրջափակման հետևանքների հաղթահարման հնարավորությունների առումով կան էական տարբերություններ: Կառավարությունը աջակցության մի շարք ծրագրերով որոշակիորեն մեղմել է գործազրկության հարուցած սոցիալական լարվածությունը, սակայն խնդիրը մնում է սուր թե՛ եկամտի աղբյուր կորցրած, և թե՛ խոցելի խմբերի պատկանող այլ անձանց համար, որոնցից կուզեի հատկանշել, օրինակ, տեղահանված մեր հայրենակիցներին:

Սոցիալական արդարության և հավասարության ապահովումը պետության հիմնական գործառույթներից է, սակայն կարծում եմ, որ հատկապես նման ծանր իրավիճակներում կարևոր է նաև քաղաքացիների կողմից լրացուցիչ աջակցությունը պետությանը: Բնականաբար, պետական բյուջեով նախատեսված են ու գործում են սոցիալական աջակցության մի շարք միջոցառումներ, սակայն կարիքը շատ ավելի մեծ է, քան հնարավորությունները: Բացի դրանից, կարևոր է հատկապես ճգնաժամային իրավիճակներում ցուցաբերել հանրային պատասխանատվություն ու համերաշխություն և ապահովել փոխօգնության ավելի բարձր միջավայր:

Այս իրավիճակում ամենաընդունելի մոտեցումը մեր հնարավորությունների մեկտեղումն ու միմյանց ապավեն լինելն է, որի ուղղությամբ առաջին քայլը պետք է կատարենք մենք՝ պետական կառավարման համակարգում աշխատողներս (իհարկե, առաջնահերթորեն պետական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձինք), քանի որ մեր եկամտի չափը շրջափակման պայմաններում պահպանվել է:

Հետևաբար, պետական բյուջեից աշխատավարձ ստացող, ինչպես նաև ֆինանսական բավարար հնարավորություններ ունեցող մեր հայրենակիցներին խնդրում, հորդորում, կոչ եմ անում կամավորությամբ իրենց աշխատավարձ-եկամտի մի մասը փոխանցել ԱՀ կառավարության արտաբյուջետային հաշվին՝ շրջափակման ընթացքում ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցներին աջակից լինելու և սոցիալական արդարության ու հանրային համերաշխության ապահովման ուղղությամբ մեր կարևոր քայլը կատարելու համար: Ես առաջինն եմ ստանձնում այդ պատասխանատվությունը և աշխատավարձիս 50 տոկոսը ուղղում եմ այդ նպատակին:

Հասկանում եմ, որ իմ այս հայտարարությանն ի արձագանք արդարացիորեն կարող են հնչել կոռուպցիայի, հափշտակությունների, պետական միջոցների փոշիացման և հափշտակված հանրային միջոցները պետական բյուջե վերադարձնելու մասին հայտարարություններ, սակայն դրանք միացյալ ու երկարատև ջանքեր պահանջող աշխատանքներ են, որոնք ընթացքում են, իսկ դժվարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին սպասեցնել տալու իրավունք չունենք:

Հավաքագրված գումարը կիրառվելու է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից՝ նյութական աջակցության տրամադրման ձևավորված մեխանիզմներով՝ դիմող ընտանիքի կամ անձի կարիքների գնահատման հիման վրա:

Փոխանցումները պետք է կատարել կառավարության հետևյալ հաշվեհամարին՝ 22300612211100՝ նպատակի դաշտում նշելով «աջակցություն կարիքավոր ընտանիքներին»:

Եթե ուզում ենք միասնական ու համախմբված լինել, եկեք կատարենք մեր քայլը, եկեք ինքներս մեզ, Արցախից դուրս բնակվող մեր հայրենակիցներին, աշխարհասփյուռ հայությանը ապացուցենք, որ Արցախը մեր մեծ ընտանիքն է, որում լքված կամ միայնակ ընտանիքի անդամ չկա և չի կարող լինել»,- ասված է գրառման մեջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործի քննությունը կասեցվել է

Հաջորդ գրառումը

Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն

Համանման Հոդվածներ

Միջազգային

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մուրճդ վերցրու և արի. սպասում ենք. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

29/09/2025
Նորություններ

Տեսանյութ. Փաշինյանը Ստրասբուրգում պատասխանում է Հ1-ի, civic.am-ի, 1.am-ի, Free news-ի և Հանրային ռադիոյի լրագրողների հարցերին

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ՊՆ-ն մեր երեխեքին տարել-գցել է պատերազմի ամենաթեժ կետերը, քաշվել մի կողմ. անունը Պաշտպանության նախարարություն է. ո՞ւմ են պաշտպանում. Արսեն Ղուկասյան

29/09/2025
Հաջորդ գրառումը

Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025

Նախագահ Մայա Սանդուի «Գործողության և համերաշխության» կուսակցությունը (ԳՀԿ) հաղթանակ է տարել Մոլդովայի ընտրություններում՝դառնալով բացարձակ մեծամասնություն խորհրդարանում: Ընտրությունների օրվանից առաջ շատ...

ԿարդալDetails

Մուրճդ վերցրու և արի. սպասում ենք. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

29/09/2025

Տեսանյութ. Փաշինյանը Ստրասբուրգում պատասխանում է Հ1-ի, civic.am-ի, 1.am-ի, Free news-ի և Հանրային ռադիոյի լրագրողների հարցերին

29/09/2025

ՊՆ-ն մեր երեխեքին տարել-գցել է պատերազմի ամենաթեժ կետերը, քաշվել մի կողմ. անունը Պաշտպանության նախարարություն է. ո՞ւմ են պաշտպանում. Արսեն Ղուկասյան

29/09/2025

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական