Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված 2020թ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմում մարտական գործողություններին մասնակցած և թիկունքային տարբեր աշխատանքներում ընդգրկված քաղաքացիների կարգավիճակի հստակեցման հարցերին:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից Azgonline.am-ը տեղեկանում է, որ թեմայի շուրջ զեկուցմամբ հանդես են եկել ոլորտի պատասխանատուները, այնուհետև տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում:
Երկրի ղեկավարը նշել է, որ խնդրի համապարփակ լուծման համար անհրաժեշտ են իրավական հստակ կարգավորումներ՝ հիմնվելով կատարված ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքների վրա:
Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ յուրաքանչյուր անձի ծառայությունը պետք է հավուր պատշաճի գնահատվի ու արձանագրվի կոնկրետ կարգավիճակով՝ միևնույն ժամանակ բացառելով ցանկացած չարաշահում ու կամայական մոտեցում:
Խորհրդակցությունը մասնակցում էր նաև ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: