Հուլիսի 10-ից, կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելող հակամաճարակային միջոցառումների շրջանակներում, Արցախի Հանրապետություն մուտք գործելու համար քաղաքացիներից իրականացվում է նմուշառում ՊՇՌ հետազոտության նպատակով:
Երեկ ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները գործուղվել են Արցախի Հանրապետության Շահումյանի և Քաշաթաղի շրջանների «Նոր Խարխափուտ» և «Աղավնո» սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետեր, որտեղ բուժանձնակազմին մեթոդական օգնություն են ցուցաբերել:
Տեղեկացնենք, որ անցակետերում լաբորատոր հետազոտության համար մասնագետի կողմից քթըմպանից ու բերանի խոռոչից վերցված քսուքը ուղարկվում է ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ` ՊՇՌ (Պոլիմերզային շղթային ռեակցիա) մեթոդով հետազոտությունը իրականացնելու համար: