Երեքշաբթի, Հունվարի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախը՝ Վաշինգտոնի հռչակագրի մեծ բացական. Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ

13/08/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը հայտարարություն է տարածել Վաշինգտոնյան հռչակագրի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«Օգոստոսի 8-ին, Հայաստանը եւ Ադրբեջանը Վաշինգտոնում ստորագրեցին խաղաղության համաձայնագրի կնքման մտադրության մասին հռչակագիր, որը ներկայացվում է որպես պատմական։ Սակայն Հարավային Կովկասի կայունացման ակնհայտ ցանկության հետեւում, այս տեքստը շրջանցում է մի շարք կենսական հարցեր, ինչը վտանգում է արդարցի եւ կայուն խաղաղության հեռանկարները։

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը ողջունում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների՝ խաղաղության համաձայնության հասնելու պատրաստակամությունը, որը վկայում է տարածաշրջանում նոր էջ բացելու ձգտման մասին։ Սակայն, Շրջանակը ափսոսանք է հայտնում, որ հռչակագիրը ոչ անդրադառնում է Արցախից տեղահանված, 2023թ․ սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման զոհ հայ գաղթականների վերադարձի իրավունքին, ոչ էլ Բաքվում դեռևս պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցին։ Այն լռում է նաեւ Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հարցում, որն այսօր լուրջ սպառնալիքի տակ է՝ ոչնչացման կամ յուրացման տեսքով։

Մեկ այլ մտահոգիչ հանգամանք է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ դիմումը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ)՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի եւ հարակից մեխանիզմների լուծարման» վերաբերյալ։ Թեպետ այս կառույցը վերջին հինգ տարիների ընթացքում փաստացի չի գործել, նման նախաձեռնությունը, եթե այն ընդունվի, վերջնականապես կզրկի միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հարցերի բազմակողմանի և օրինական հիմքով լուծելու հնարավորությունից։

Հռչակագրով նախատեսվում է Հայաստանի տարածքով «Թրամփի ուղի՝ միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման համար» նախագծի իրականացումը, որը ներառում է «անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի հիմնական հատվածի եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքով»։ Փաստացի, այս միջանցքը կապելու է Ադրբեջանը Թուրքիայի հետ եւ անխուսափելիորեն կուժեղացնի տարածաշրջանում այս երկու պետությունների ռազմավարական դիրքերը ։ Ֆրանիսա-Արցախ Շրջանակը խորապես մտահոգված է ուժերի անհավասարակշռության խորացման հեռանկարից, որն արդեն իսկ ներկա է տարածաշրջանում՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության:

«Մեր հին եվրոպական մայրցամաքի պատմությունը մեզ հիշեցնում է, որ ցանկացած գնով խաղաղության ձգտումը երկարատեւ խաղաղության համար լավագույն երաշխիքը չէ : Ագրեսորի ախորժակի կանխումը վերջինիս ցանկությունները բավարարելը միջոցով պատրանքը բազմիցս հերքվել է մեր պատմության ընթացքում։ Եթե մենք ընդունում ենք այս ճշմարտությունը ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում, ապա պետք է նաեւ ընդունենք, որ այն լիովին կիրառելի է Լեռնային Ղարաբաղի /խաղաղության հռչակագրում մեծ բացակայի/ հակամարտության նկատմամբ»,- նշել է Ֆրանսուա Պուպոնին, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանի նախագահը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքվի դատարանի դատավորը մերժել է Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունը

Հաջորդ գրառումը

Շվեյցարիայում մերժվել է «Լեռնային Ղարաբաղի անեքսիա և Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատ արձակում» բանաձևի նախագիծը

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Սև ցուցակ». Ո՞ր պաշտոնյաներն են թերացել

13/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ Պետդեպարտամենտը իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը

13/01/2026
Նորություններ

Ցանկացած երկիր, որը որևէ ձևով կաջակցի Իրանի դեմ ագրեսիային կամ իր տարածքն ու բազաները կտրամադրի ագրեսորներին, մեր կողմից կդիտարկվի որպես օրինական թիրախ

13/01/2026
Հոգևոր

ԱՄՆ Արևելեան Հայոց Թեմի 55 հոգևորական անմնացորդսերն ու զորակցությունն է հայտնում Գարեգին Երկրորդին

13/01/2026
Հաջորդ գրառումը

Շվեյցարիայում մերժվել է «Լեռնային Ղարաբաղի անեքսիա և Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատ արձակում» բանաձևի նախագիծը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական