Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախը չի՛ եղել, չի՛ կարող և չի՛ լինելու Ադրբեջանի կազմում. «Ապրելու երկիր»

02/12/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել.

«Ապրելու երկիր» կուսակցությունը տարածաշրջանում կայուն ու երկարատև խաղաղության հաստատման գերակայությունը միանշանակ ընդունելով հանդերձ, հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի հայտարարությունը պարունակում է որոշակի անհստակություններ՝ կապված Հայաստանի՝ Ալմա-Աթայի հռչակագիրն առանց նախապայմանների ստորագրելու հետ։

Մասնավորապես, հայտարարության մեջ նշված Ալմա-Աթայի Հռչակագրի հիմք հանդիսացող Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը 1992թ․ փետրվարին վավերացրել է վերապահումներով։

Հայաստանի համար գործում է Համաձայնագրի 5-րդ հոդվածը՝ հետևյալ կարևոր բովանդակությամբ՝ «Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»։

Ավելին, Հռչակագրում օգտագործված բառապաշարը՝ «ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը» վերաբերել է գոյություն ունեցող սահմաններին, որոնք Ադրբեջանի մասով հարաբերական են եղել հենց Արցախի Հանրապետության գոյության փաստի ուժով, ինչը նշանակում է, որ հստակ սահմանազատում չի եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Իսկ ԽՍՀՄ վարչատարածքային բաժանումը չէր կարող uti possidetis juris սկզբունքի տրամաբանությամբ դառնար պետական սահման, որովհետև նախ այդ սկզբունքը մեխանիկորեն գործող սկզբունք չէր և կիրառվել է միայն Հարավային Ամերիկային և Աֆրիկայի որոշ ապագաղութացվող պետությունների միջև հստակ համաձայնության առկայության ու շատ խիստ պայմանականություններով, իսկ այնուհետև՝ Հայաստանը և Ադրբեջանը՝ որպես անկախ պետություններ, մինչև նշված Հռչակագրի վավերացումը, երբևէ սահմանազատում և սահմանագծում չեն արել, որպեսզի գոյություն ունենար Հռչակագրում նշված սահմանը։

Միևնույն ժամանակ, Մինսկի խմբի շրջանակներում ընթացած բանակցությունները, որոնք տևել են երկուսուկես տասնամյակ, ուղղված են եղել համաձայնության գտնելուն հենց Արցախի կարգավիճակի հարցում, այլ ոչ թե Ալմա-Աթայի Հռչակագրի՝ պարոն Լավրովի մեկնաբանության հաստատմանը։

Վերահաստատելով, որ Հայաստանի Հանրապետության համար ԱՊՀ շրջանակներում պետք է գերակա մնա ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ անկախ որևէ ստորագրված հայտարարության և պայմանագրի, ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ

Արցախը չի՛ եղել, չի՛ կարող և չի՛ լինելու Ադրբեջանի կազմում։

#ԱպրելուԵրկիր

#ԱպրելուԱրցախ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը դադարեցնում է գործունեությունը որպես Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության ցանցի մաս

Հաջորդ գրառումը

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Գրիգորյանի եղբայրը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025
Նորություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025
Նորություններ

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025
Հաջորդ գրառումը

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Գրիգորյանի եղբայրը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական