Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախը նման վիճակի հասցրած, հազարավոր զոհեր տված մարդն այսօր նորից սկսել է նույն պրիմիտիվ դիսկուրսը. Վարդևանյան

26/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք մի բան պետք է ֆիքսենք՝ այլևս երբեք Հայաստանի ամենաբարձր պաշտոնյան  իրեն թույլ չի տալու նման բառերով խոսել, իսկ ով նման բառերով կխոսի՝ մաշվելու է ու դուրս է շպրտվելու»,-Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, մասնավորապես, որ այսքան մարդ այստեղ հավաքված է, այսքան օր պայքարում է հանուն Հայաստանի, Արցախի, «մաշվում են և այլն»։

Նա նշեց, որ Արցախը նման վիճակի հասցրած, մեզ աղետ բերած, հազարավոր զոհեր տված մարդն այսօր նորից սկսել է նույն պրիմիտիվ դիսկուրսը՝ նախկիններ, ներկաներ։

«Խոսում է  Մադրիդյան սկզբունքներից։ 2007  թվականին ընդունված սկզբունքներով Արցախի Հանրապետության, ժողովրդի ինքնորոշման իրավունքը դարձավ միջազգային ստանդարտ ու այն մարդը, ով ասում էր՝ ինչ ուզում, այն էլ բանակցում է, Արցախը Հայաստան է ու վերջ, գնում էր, Շուշիում պարում էր, ու դրանից  հետո այդ ամեն ինչը հանձնում է, խոսում է  այդ ամեն ինչից… Ախր խելագարվել կարելի է, ախր ժողովրդին խաբելու այդ իրավունքը չունեք։ Հերիք է, ամոթ է։

Այն մարդը, որ տարրական թասիբ չունի, ով գիտակցում է, որ ինքն այնպիսի հայտարարություններ է արել, որ նույնիսկ զոհված  հերոս տղերքի ծնողների առաջ չի կարող կանգնել, Արցախ բառը թող չասի, թող ուղղակի հեռանա։ Թող լինի առանց Նիկոլ Հայաստան ու դա կլինի»,- ասաց Արամ Վարդևանյանը։ 

Նա նշեց, որ երբ ասում են «առանց թուրքի Հայաստան», իրենք ասում են, որ հայի պատիվը, Հայաստանը, մեր պետականությունը թուրքի համար բաց չի լինելու, «պրախադնոյ դվոր թուրքի համար չի լինելու»։

Վարդևանյանի խոսքով, այսօր իրենց երթերի, ակցիաների ժամանակ հանդիպում են մարդկանց, ովքեր  2018-ին, 2021-ին, նաև այսօր աջակցում են Նիկոլ Փաշինյանին, բայց նրանք էլ իրենց քույրերն ու եղբայրներն են, ու իրենք բոլոր հայրենակիցներին բերելու են միասնականության դաշտ։

Նա խոսեց նաև այն ռեֆորմների մասին, որոնք այս իշխանության հեռանալուց հետո պետք է իրականացնեն՝ կարմիր գծերի, բալային համակարգի վերացում, համաներման հարցի քննարկում, գույքահարկի իրական ռեֆորմ, այլ ռեֆորմներ  կքննարկեն արդեն հաջորդ հանդիպմանը։ 

«Տա Աստված, որ մենք մեր այս վիճակից րոպե շուտ դուրս գանք, րոպե շուտ ապրենք առանց Նիկոլ Հայաստանում։

Մենք մեր գործողություններում գնալու ենք մինչև վերջ, որովհետև սա պայքար է, իսկ պայքարում հետքայլ չկա, հոգնել չկա»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Աղբյուր` Panorama.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ասում են՝ բյուջեում փող չկա, թոշակ չեն բարձրացնում, բայց ոստիկաններին ավելի քան 3 մլրդ դրամի պարգևատրում են. Թադևոս Ավետիսյան

Հաջորդ գրառումը

Հիմա ուշադրություն!. Սուրեն Սարգսյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Իսլամաբադը հերքում է, որ Պակիստանում իրանական ինքնաթիռներ կան

12/05/2026
Նորություններ

Ընտրություններց հետո իմ առաջին քայլը վերաբերելու է բանակին, բանակի ֆինանսավորումն ավելացվելու է. Արման Թաթոյան

12/05/2026
Նորություններ

ՔՊ-ն իր դրոշները պատվիրում է Temu-ից. Գալուստ Նանյան

12/05/2026
Նորություններ

Եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, ապա Հայաստանի կյանքը կարճ է.Դավիթ Անանյան

12/05/2026
Հաջորդ գրառումը

Հիմա ուշադրություն!. Սուրեն Սարգսյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական