Մարտի 16-17-ը ԵՄ դիտորդական առաքելության պարեկային խմբեր է տեղակայել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր վայրերում։ Այս մասին ասված է դիտորդական առաքելության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ;
«Իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ, արտառոց ակտիվություն չի նկատվում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ մարտի 16-ին Ադրբեջանի ՊՆ-ն 3 անգամ ապատեղեկություն է տարածել, թե հայկական զինված ուժերը կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունները։