Հուլիսի 8-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են ընդունվել «քթոսկրի կոտրվածք, աջ ուսահոդի առաջնային և հետին մակերեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ՝ 40-ամյա տղամարդ և «ձախ բազկի, աջ գոտկային շրջանի կողմնային և հետին մակերեսների կտրած-ծակած վերքեր, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ՝ 17-ամյա պատանի:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Աթարբեկյան փողոցում հիվանդանոց տեղափոխված հայր ու որդի կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 43-ամյա հարևանի հետ, հարվածել իրար, այդ ընթացքում էլ 43-ամյա տղամարդը կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հարևաններին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 43-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Հարուցվել է քրեական վարույթ: