Արշակունյաց պողոտան Իսակով պողոտային միացնող ճանապարհի կառուցումը մեր առաջնահերթությունների ցանկում է։ Բոլոր այդ հարցերը կարգավորվում են միջազգային մեր պայմանագրերով, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ ահազանգեր կան՝ այդ հատվածում տներ ունեցողներին քաղաքապետարանի առաջարկած գումարը քիչ է, և քաղաքացիները մտավախություն ունեն, որ չեն կարողանալու այդ գումարով տներ գնել, Ավինյանն ասաց.
«Իրականում փոխհատուցման չափը հիմնականում նույնիսկ շուկայական գինը գերազանցում է։ Այսինքն՝ ամեն մարդ իր ունեցած գույքի համար շուկայական գնից էականորեն ավել գումար է ստանում»։