Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արմեն Պապիկյանը հանդես է եկել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ուղիղ ներգրավմամբ ագրեսիայի վերաբերյալ ելույթով

24/07/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հուլիսի 22-ին ԵԱՀԿ Մշտական խոհրդի նիստում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ուղիղ ներգրավմամբ ագրեսիայի վերաբերյալ ելույթով:

Դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից երկրներին տեղեկացրել է Երասխի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակի մասին: Նշել, որ Ադրբեջանի շարունակական սադրանքներն ուղղված են հայ-ադրբեջանական սահմանի և Արցախում շփման գծի երկայնքով իրավիճակի լարմանը և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման խաթարմանը: Մասնավորապես, Ադրբեջանը հրադադարի հաստատումից հետո, խախտելով իր իսկ հանձնառությունները, հարձակվեց Հին Թաղեր և Խցաբերդ գյուղերի վրա: Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին և այլ գերեվարված անձանց: Ադրբեջանը խաթարում է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը, իսկ եռակողմ հայտարարության համապատասխան կետի յուրովի մեկնաբանելու միջոցով փորձում է արդարացնել Հայաստանի հանդեպ իր տարածքային նկրտումները:

Դեսպան Պապիկյանը նշել է նաև, որ Ադրբեջանը, սրելով իրավիճակը, փորձում է անվերջ հետաձգել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Դեսպան Պապիկյանը նշել է, որ Ադրբեջանի գործողությունները միջազգային իրավունքի, Հելսինկիի Եզրափակիչ Ակտի սկզբունքների կոպիտ խախտում են, և Հայաստանն ակնկալում է միջազգային իր գործընկերների հստակ արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգայկին իրավունքի խախտումների կապակցությամբ:

Ամփոփելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը վերստին նշել է, որ տարածաշրջանում խաղաղությունը կարող է հաստատվել միայն ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման դեպքում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կիրառմամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երեք հարց, որոնցից խուսափել հնարավոր չէ

Հաջորդ գրառումը

Սուրեն Պապիկյանը սուպերնախարարից դառնալու է սուպեր փոխվարչապետ․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ստորագրությամբ հաստատվել է՝ Տավուշի թեմը հավատարիմ էՄայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե հրապարակված փաստաթուղթն ընդունվեր, մենք կունենայինք խաղաղություն, ապաշրջափակում, դե-ֆակտո անկախ Արցախ. Լևոն Զուրաբյան

02/12/2025
Միջազգային

Հոնկոնգի բնակելի համալիրի հրդեհի զոհերի թիվը հասել է 156-ի . 29 մարմին անճանաչելի է

02/12/2025
Նորություններ

Բազային առողջության ապահովագրման վճարը սահմանվել է ամսական 10 800 դրամ չափով. նախարար

02/12/2025
Հաջորդ գրառումը

Սուրեն Պապիկյանը սուպերնախարարից դառնալու է սուպեր փոխվարչապետ․ «Հրապարակ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական