Երեքշաբթի, Հունիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արմեն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով, մեղադրանքը լրացվել է․ փաստաբան

15/06/2023
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով, 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց հարցը քննարկելու համար։

Այս մասին ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նրա խոսքով՝ որպես ձերբակալման հիմք է նշված՝ բացակայելու արգելք խափաման միջոցի պայմանները խախտելը։ Ըստ փաստաբանի, սակայն նշված չէ, թե ինչով է խախտել։ Աթանեսյանն այս հարցն ուղղել է քննիչին, բայց պատասխան այդպես էլ չի ստացել։

Աշոտյանի փաստաբանը հայտարարեց, որ լրացվել է նաև առաջադրված մեղադրանքը։

«Ոչ թե փաստական կազմը, այլ՝ որակումները։ Ամբողջությամբ նույն մեղադրանքն է, որի շուրջ մենք 8 ամիս չենք հարցաքննվել։ Մի հոդված են ավելացրել՝ վատնման կազմակերպում։ Մեղադրանքը պարզապես ծիծաղելի է։ Բոլորս հասկանում ենք, որ վատնման և փողերի լվացման համար ինչ-որ գումար պետք է կորչի:

Գումար չի կորչել, այդ գումարը դարձել է անշարժ գույք, որը հենց հիմա պատկանում բժշկական համալսարանին և հիմա արժի 2 անգամ թանկ, քան երբ ձեռք է բերվել», – մանրամասնեց նա։

Տիգրան Աթանեսյանի փոխանցմամբ՝ Աշոտյանն իր ձերբակալությունը քաղաքական հետապնդում է որակում՝  կապված Արցախը հանձնելու քաղաքականության հետ, և սա նաև  փորձ է համարում  լռեցնելու բոլոր այն գործիչներին, որոնք հիմնավոր կերպով մատնացույց են անում տեղի ունեցող հայրենավաճառությունը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում, հիմքը խափանման միջոցի պայմանները խախտելն է եղել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արմեն Աշոտյանի ձերբակալությունը միանշանակ քաղաքական գործընթաց է, քաղաքական հետապնդում. ՀՀԿ նախկին պատգամավոր

Հաջորդ գրառումը

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Չպետք է թույլ տալ 96-ի կրկնությունը. Ռուբեն Հակոբյան

01/06/2026
Նորություններ

Գուրգեն Արսենյանի «արձակուրդը» ընդհատվել է, շտապ վերադարձել է Մոսկվա. 168.am

01/06/2026
Նորություններ

Եթե Ալենը ճիշտ է ասում, բա դավաճանությունը էլ պոզով ու պոչո՞վ է լինում… Արա Պողոսյան

01/06/2026
Նորություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

01/06/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
Հասարակություն

Հունիսի 1. երեխաները պետք է պաշտպանված լինեն

01/06/2025

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշումն ընդունվել է 1949 թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական