Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արթուր Վանեցյանի նման քաղաքական գործիչ չի եղել, չկա և երբեք չի լինի. նա իմ կողմից հորինված կերպար է. Սիմոնյան

11/09/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է մեզ «հիասթափեցնել»՝ չառաջադրելով իր թեկնածությունը ընտրություններում. այդ դեպքում մենք խնդրի առաջ կկանգնենք, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ, նրա խոսքով, ամեն ինչ կանի ՔՊ-ին օգուտ բերելու համար՝ մինչև ընտրարշավի վերջին օրը։

Սիմոնյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանն ավելի շատ մարդկանց կարող է փողոց դուրս բերել, քան Ռոբերտ Քոչարյանը, քանի որ երրորդ նախագահի գլխավորած ուժն ավելի համակարգված է։

«Միևնույն ժամանակ, նրանք երկուսն էլ չեն կարող մեզ հետ վիճաբանության մեջ մտնել, նրանք քաղաքական նշանակություն չեն ներկայացնում և երբեք էլ չեն ներկայացրել», – ընդգծեց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Արթուր Վանեցյանի նման քաղաքական գործիչ չի եղել, չկա և երբեք չի լինի։

«Նա իմ կողմից, իմ մեղքով հորինված կերպար է։ Այո՛, մենք լավ ընկերներ էինք, բայց նա ապացուցեց, որ ես շատ եմ սխալվել։ Լավ կլիներ, որ նրանք, ովքեր կարծում են, որ նա իրենց ընկերն է, վերանայեին իրենց մոտեցումները։ Ես նրա մասին կարող եմ այնպիսի բաներ պատմել, որ նրան ոչ ոք նույնիսկ չի բարևի։ Մեր համար ամենամեծ մարտահրավերը կատարվածը ներկայացնելն է և քաղաքացիներին համոզելը, որ քվեարկեն մեր օգտին»,- նշել է խորհրդարանի խոսնակը։

Սիմոնյանի խոսքով՝ իշխանությունները ցույցեր անցկացնելու կարիք չունեն։

«Մենք գիտենք, որ վայելում ենք ժողովրդի աջակցությունը։ Մենք անհանգստանալու բան չունենք, հատկապես օգոստոսի 8-ից հետո։ Ղարաբաղյան պատերազմը, 2020 թվականը բոլորի սխալն է, այդ թվում՝ իմ և ձեր։ Բայց հարցը այն է, թե արդյոք մենք եզրակացություններ անո՞ւմ ենք և առաջ շարժվում։ Մենք ընտրեցինք առաջ գնալու տարբերակը։ Եթե նրանք (ընդդիմությունը – խմբ.) խոսում են բանակցողների փոփոխության անհրաժեշտության մասին, ապա այդ խորամանկ բանակցողները 30 տարի շարունակ բանակցություններ են վարել և այդ ընթացքում ամեն տարի ավելի շատ մարդ է զոհվել, քան 2020 թվականից հետո»,- պարզաբանել է նա։

Խորհրդարանի խոսնակը նաև վստահեցրեց, որ բանակում ժամկետային ծառայության ժամկետը կրճատելու մտադրությունը նախընտրական հնարք չէ։

«Դա արդարացված է, մենք խոսում ենք այլ մակարդակի և այլ որակի բանակի մասին։ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ականատես եղանք, որ հակամարտող կողմերը գրեթե դեմ առ դեմ չեն բախվել»,- ասաց Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը նաև մեկնաբանեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի և անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի միջև տեղի ունեցած միջադեպը։

«Լուրջ չեմ համարում որևէ պատգամավորի ստուգելը, քանի որ դրա իրավունքը չունեմ և աշխատանքի այդ ոճը ճիշտ չեմ համարում»,- հայտարարեց նա՝ պատասխանելով Հովհաննիսյանին թմրանյութերի գործածման առնչությամբ թեստավորելու Թովմասյանի կոչին։

Նա վստահեցրել է, որ վատ է վերաբերվում միմյանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքին, այդ թվում՝ երբ դա տեղի է ունենում իր կողմից և հաճախ քննադատում է ինքն իրեն։ Նրա խոսքով՝ խորհրդարանը միակ վայրն է, որտեղ իշխանությունները և արմատական տրամադրված ընդդիմությունը հանդիպում են միմյանց հետ, այդ պատճառով այս դեպքում մտքերի և զգացմունքների բախումներ չեն կարող չլինել։

Խորհրդարանի խոսնակը հավելեց, որ Թագուհի Թովմասյանը չի կարող որևէ բան հանձնարարել իշխող կուսակցության խմբակցության որևէ անդամի՝ կոչ անելով նրան զբաղվել ՔՊ-ական անդամներով, նրանց ադեկվատության հարցերով, այդ թվում՝ խմբակցության ղեկավարի հոգեկան առողջությամբ, որը «նրան բերել է խորհրդարան»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խաղաղության պահանջն իմ պահանջն է, ոչ թե Ադրբեջանի. Ալեն Սիմոնյան

Հաջորդ գրառումը

Ռուս-բելառուսական զորավարժություններն Ուկրաինայի և Եվրոպայի դեմ ուղղված քայլեր են. Զելենսկի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

20/04/2026
Հաջորդ գրառումը

Ռուս-բելառուսական զորավարժություններն Ուկրաինայի և Եվրոպայի դեմ ուղղված քայլեր են. Զելենսկի

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական