ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ նահանգների դեսպանատնից է հաղորդագրություն է ստացվել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ:
Ասվում է.
«Մեզ հասել են ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ. դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ։ Նրանց կարծիքով՝ արդյունքների բազմազանությունն ընդգծել է ընտրությունների մրցակցային բնույթը»: