Արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԴՕԿ կուսակցությունը:
«Մեզ փոխանցված տեղեկությունները, ըստ որոնց նա գտնվում է հիվանդանոցում, չեն հաստատվում, ինչը խորացնում է մտահոգությունը։
Կոչ ենք անում բոլոր այն հայրենակիցներին, ովքեր անհանգստանում են և գտնվում են արտերկրում, հավաքվել իրենց երկրներում ԱՄՆ դեսպանատան մոտ և պահանջել հստակ պատասխան․ որտե՞ղ է Վարդան Ղուկասյանը։
Շուտով հանդես կգանք հստակ հայտարարությամբ՝ ներկայացնելով իրավիճակի ամբողջական մանրամասները»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարվել էր, որ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: