Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Նախնական տեղեկություններով նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով. տեղեկացնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Նիկոլյանը ձերբակալվել է։
Հիշեցնենք, որ Արամ Նիկոլյանն այսօր՝ Մարզահամարգային համալիրում անցկացվող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը, բեմի վրա, ուղիղ եթերում այրել է Ադրբեջանի դրոշը և հեռացել։