Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արագածոտնի մարզում վարչապետը ծանոթացել է 2023-ին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի ընթացքին

13/07/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտվող ծրագրերին:

Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Աշտարակ համայնքում: Սուբվենցիոն ծրագրով համայնքի 25 բնակավայրերում իրականացվել են 22.4 կմ ասֆալտապատման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 142,5 մլն դրամ է, որից կառավարությունը հատկացրել է 749,8 մլն դրամ:

Աշտարակում կառավարության ղեկավարն այցելել է նաև նոր կառուցված խաղադաշտ: Ընդհանուր առմամբ Աշտարակ և Բազմաղբյուր բնակավայրերում կառուցվել է 4 խաղադաշտ: Ծրագրի արժեքը 267,3 մլն դրամ է, որից 93,5 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: 

Հաջորդիվ՝ վարչապետին Աշտարակում ներկայացվել են տուֆ քարով սալապատված փողոցները: Նման աշխատանքներ են իրականացվում նաև համայնքի Ավան, Բյուրական, Լեռնարոտ, Ոսկեվազ, Վերին Սասունիկ և Ուջան բնակավայրերում։ Ծրագրի արժեքը 265 մլն 920 հազար դրամ է, որից Կառավարությունը հատկացրել է 132,9 մլն դրամը: Սալապատված փողոցների ընդհանուր երկարությունը կլինի 2.5 կմ:

Կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Սասունիկում, որտեղ կառուցվում է միջնակարգ դպրոց՝ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում՝ Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 350 մլն դրամ:  Երկհարկանի դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն 2025 թվականին:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքներին: Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, արժեքը 1 մլրդ 289 մլն դրամ է: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի վերակառուցված և կահավորված հիվանդանոց: Աշխատանքներն ավարտին կհասցվեն 2025 թվականին:

Կառավարության ղեկավարին է ներկայացվել Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի 3,9 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։ Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 798 մլն դրամ:  Աշխատանքները կավարտվեն մոտ ժամանակներս:

Ապարան համայնքում վարչապետը ծանոթացել է Շենավան բնակավայրում սուբվենցիոն ծրագրով նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքներին։ Ծրագրի արժեքը 282,9 մլն դրամ է, որից 198 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Մանկապարտեզը նախատեսված է 60 երեխայի համար: Արդեն իսկ կատարվել է շինարարական աշխատանքների 85%-ը:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են Ապարան, Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Ծաղկաշեն, Լուսագյուղ, Կայք, Չքնաղ, Թթուջուր, Ձորագլուխ, Վարդենիս, Վարդենուտ, Մելիքգյուղ, Քուչակ, Հարթավան, Շենավան,Սարալանջ և Նիգավան բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրի արժեքը 772 մլն դրամ է, որից 386 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Ծրագրի իրականացման արդյունքում Ապարան քաղաքի փողոցների և բնակելի շենքերի բակային տարածքների և Ապարան համայնքի 19 գյուղական բնակավայրերում իրականացվում են 9,7 կմ երկարությամբ ասֆալտապատման աշխատանքներ:

Ճանապարհաշինարարական ծրագրերի շրջանում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են նաև Տ-1-44,/Մ-3/ (Ապարան)-Լուսագյուղ ավտոճանապարհի 3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի արժեքը 892,5 մլն դրամ է։ Աշխատանքները ընթացքի մեջ են, ավարտը նախատեսված է մոտ ժամանակներս: Վերը ն՛շված ճանապարհը հետագայում կշարունակվի մինչև Հանքավան։

Ալագյազ համայնքի Ռյա-Թազա բնակավայրում վարչապետը շփվել է գյուղացիների հետ, ծանոթացել կաթի մթերման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ կաթի մթերման գնի հետ կապված գրեթե ամեն տարի առաջանում են խնդիրներ:  Վարչապետի խոսքով՝ լուծումը անցումն է դեպի «խելացի անասնագոմ», որի արտադրական շղթայում մարդու ձեռքը չի կպնում, ինչը միանգամից ազդում է գնի վրա: Կառավարության ղեկավարը շեշտել է, որ վերոնշյալ ծրագրի առավելությունն ու արդյունավետությունն ակնհայտ է:

Վարչապետն այցելել է նաև /Մ-3/ – Լեռնապար ավտոճանապարհի հիմնանորոգված 3,8 կմ հատված: Ծրագրի արժեքը 537,8 մլն դրամ  է։

Մարզային այցի շրջանակում վարչապետի հաջորդ կանգառը եղել է Ալագյազի մոդուլային մանկապարտեզում, որի կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 863 մլն դրամ: Նախատեսվում է կառուցել 144 տեղ հզորությամբ մանկապարտեզ: Կառույցի հենակմախքը մետաղական է, հիմքերը՝ երկաթբետոնից, ժապավենային: Մանկապարտեզի մասնաշենքը մեկհարկանի է: Այն շահագործման կհանձնվի այս տարվա ընթացքում:

Ալագյազում կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքին։ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 348,1 մլն դրամ: Համայնքի կողմից ներդրման չափը կազմում է 4% կամ 13,9 մլն դրամ: Կառուցվում է միահարկ համայնքի կենտրոն, որը ըստ իր ֆունկցիոնալ յուրահատկության բաժանված կլինի երեք հատվածամասերի: Կոնստրուկտիվ առումով ևս շենքը բաղկացած կլինի երեք մասնաշենքից՝ մուտքային հատված, դահլիճային մասնաշենք և խոհանոցային մասնաշենք: Աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին: Ավարտը նախատեսված է ընթացիկ տարում: Ալագյազում կառուցման փուլում են նաև ըմբշամարտիկներ Ռոման և Մալխաս Ամոյանների անվան մարզադպրոցը, իսկ հանրակրթական դպրոցի նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Շամիրամ համայնքում իրականացվել են ներհամայնքային  փողոցների ասֆալտապատման աշխատանքներ։ Ծրագրի արժեքը 32,8 մլն դրամ է, որից 11,5 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Վարչապետը նաև զրուցել է Շամիրամի բնակիչների հետ:

Վարչապետին են ներկայացվել Հյուսիս-հարավ մայրուղու ներդրումային ծրագրի (Տրանշ 2) շրջանակում իրականացվող Մ1 Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 34 կմ  հատվածի շինարարական աշխատանքները: Ծրագրի արժեքը 75,9 մլն դոլար է: Աշխատանքների ավարտը նախատեսված է 2025 թվականին:

Մեծաձոր խոշորացված համայնքում վարչապետին ներկայացվել է, որ «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» շրջանակում կոմունալ ծառայությունների բարելավման կապակցությամբ համայնքին տրամադրվել է 1 միավոր տրակտոր, 1 միավոր ձեռքի խոտհնձիչ և 1 միավոր խոտի հակավորիչ: Պայմանագրի արժեքը 15,9 մլն դրամ է:

Նույն համայնքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Մեծաձոր և Օթևան բնակավայրերի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման աշխատանքներին։ Ծրագրի արժեքը 10,2 մլն դրամ է, որից 8,1 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Ծրագրի իրականացման արդյունքում Մեծաձոր համայնքի Մեծաձոր և Օթևան բնակավայրերում իրականացվել են խմելու ջրի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ: Մեծաձոր բնակավայրում կառուցվել է 500մ խմելու ջրագիծ, իսկ Օթևանում՝ 600 մ ջրագիծ:

Մեծաձոր և Օթևան բնակավայրերում իրականացվել են նաև ներհամայնքային փողոցների սալարկման աշխատանքները: Ծրագրի արժեքը 34,3 մլն դրամ է, որից 25,7 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:

Կառավարության ղեկավարն այնուհետև ծանոթացել է Թալինի ավագ դպրոցի մարզադահլիճի կառուցման աշխատանքներին և ստեղծված պայմաններին։ Նշվել է, որ ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներից, արժեքը 189,2 մլն դրամ է։

Վարչապետն այցելել է նաև Արևուտ խոշորացված համայնք, որտեղ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում համայնքի կոմունալ ծառայությունների բարելավման նպատակով համայնքին տրամադրվել է 1 միավոր բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, 1 միավոր հիդրոմուրճ, 1 միավոր փոքր շերեփ: Ծրագրի արժեքը 28,3 մլն դրամ է:

Վարչապետը հաջորդիվ ծանոթացել է Տ-1-63,/Հ-81/ (Թաթուլ) – Կանչ – Հակո ավտոճանապարհի 12,1 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Ծրագրի արժեքը 1 մլրդ 337,4 մլն դրամ է։ Աշխատանքների ավարտը նախատեսված է ընթացիկ տարում:

Կառավարության՝ կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավում ծրագրի շրջանակում Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի հանդիսությունների դահլիճի վերանորոգման աշխատանքներն են ներկայացվել վարչապետի մարզային այցի շրջանակում։ Ծրագրի արժեքը 9,8 մլն դրամ է: Դահլիճի ամբողջական կահավորման համար դպրոցի միջոցներից 5,5 մլն դրամի հատկացմամբ ձեռք է բերվել գույք։ Ծրագրի իրականացման արդյունքում դպրոցի հանդիսությունների դահլիճն ամբողջությամբ վերանորոգվել է: Այստեղ վարչապետ Փաշինյանին են ներկայացվել նաև 2023 թվականին Արագածատնի մարզում իրականացված դպրոցների վերանորոգման և վերակառուցման աշխատանքները:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոց, ծանոթացել կառուցման աշխատանքներին: 432 աշակերտի համար նախատեսված դպրոցը կառուցման արժեքը 2 մլրդ 327,3 մլն դրամ է: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ: Շինաշխատանքների ավարտը նախատեսվում է 2025 թ․-ին:

Վարչապետի վերջին կանգառը եղել է Արագածավանի ինտենսիվ այգիներում, որոնք ստեղծվել են պետության սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկի միջոցով: Ըստ այդմ՝ «Կովկասի Ագրո» ընկերության կողմից ստեղծվել է 100 հա տանձենու այգի, որի համար տրամադրվել է 1 մլրդ 490 մլն գյուղատնտեսական վարկ՝ 13.5 %-ով, որից 9.5 % սուբսիդավորվում է պետության կողմից: «Ֆան Ֆրութ» ընկերության կողմից ստեղծվել է 100 հա տանձենու այգի, որի համար տրամադրվել է 1 մլրդ 980 մլն գյուղատնտեսական վարկ՝ 13.5 %-ով, որից 9.5 % սուբսիդավորվում է պետության կողմից: 82 հա դեղձի այգի հիմնելու համար էլ տրամադրվել է 1 մլրդ 500 մլն գյուղատնտեսական վարկ՝ 14 %-ով, որն ամբողջությամբ սուբսիդավորվում է պետության կողմից:  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հանրապետությունում կան փակ ճանապարհներ

Հաջորդ գրառումը

ՔՊ նիստը բուռն մթնոլորտում է անցել․ Փաշինյանը պաշտպանել է Ավանեսյանի տեսակետը․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ. Նիկոլ Փաշինյան

20/11/2025
Նորություններ

Ուղիղ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

20/11/2025
Նորություններ

Ուղիղ. Կառավարության նիստ. օրակարգում 39 հարց է, 35-ը չի զեկուցվում, ևս 2 հարց գաղտնի է 

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է դրականորեն անդրադառնալ Ադրբեջանի հետ կարգավորման վրա. Արարատ Միրզոյան

20/11/2025
Հաջորդ գրառումը

ՔՊ նիստը բուռն մթնոլորտում է անցել․ Փաշինյանը պաշտպանել է Ավանեսյանի տեսակետը․ «Հրապարակ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական