Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել է լուրը, որ զինված թուրքեր են մտել Արագածավան գյուղ և հովիվներին գերի վերցրել.
«Ի պատասխան 168.am լրատվական կայքում րոպեներ առաջ տեղ գտած՝ «Ինչ է կատարվում Արագածավանում» վերտառությամբ հրապարակմանը, հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ։
Չենք բացառում, որ կեղծ ահազանգը կարող էր որևէ մեկի կամ մի խումբ անձանց նենգ ու ոչ ողջամիտ արարքը լինել։
Լրատվամիջոցներին կոչ ենք անում առանց տեղեկատվությունը պաշտոնապես ճշգրտելու չհրապարակել իրականությանը չհամապատասխանող լուրեր, առավել եւս, երբ դրանք վերաբերում են մեր հայրենակիցների անվտանգությանը»։