Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, բեկանեց առաջին ատյանի դատարանի` ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորման մասին որոշումը: Սաղաթելյանն ազատ արձակվեց։
Հիշեցնենք՝ փետրվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, բավարարել էր ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։