Ավստրիացի զինծառայողները փորձնական կարգով սկսել են շներին պատրաստել՝ որոնելու կորոնավիրուսով վարակակվածներին։ Ավստրիայի պաշտպանության նախարարությունը գտնում է, որ նոր մեթոդը հնարավորություն կտա հայտնաբերել հիվանդներին նույնիսկ ախտանիշների բացակայության դեպքում։
Ներկայումս վարժեցվում է մի բելգիական հովվաշուն, հաղորդում է news.ru-ն։ Նա պետք է բերի «կեղտոտ» բժշկական դիմակից հանված COVID-19-ի հոտի մոլեկուլներով հատուկ խողովակ։ Եթե շունը գտնում է ճիշտ խողովակը, նրան խրախոսում են համեղ ուտելիքով։ Շների և վարժեցնողների անվտանգության նպատակով ուլտրամանուշակագույնով ապաակտիվացնում են վիրուսը։