Հայաստանում ապրում են մեծ թվով հայացած թուրքեր, որոնք ունեն հայի անուն ազգանուն, դավանում են քրիստոնեություն, կրում և պահպանում են հայկական մշակույթն ու ավանդույթները։ Նրանք ատում են Հայերին ու Հայկականը, ազգայինն ու պետականը, աչքի են ընկնում իրենք թուրքահաճո և հայատյաց վարքագծով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
«Թուրքիայում կան թուրքացած հայեր, որոնց թիվը հասնում է մի քանի միլիոնի։ Նրանք խոսում են թուրքերեն, ունեն թուրքի անուն և ազգանուն, դավանում են իսլամ, կրում և պահպանում են թուրքական մշակույթն ու ավանդույթները։
Նրանք ներքուստ ատում են թուրքերին . . .
Հայաստանում ապրում են մեծ թվով հայացած թուրքեր, որոնք ունեն հայի անուն ազգանուն, դավանում են քրիստոնեություն, կրում և պահպանում են հայկական մշակույթն ու ավանդույթները։
Նրանք ատում են Հայերին ու Հայկականը, ազգայինն ու պետականը, աչքի են ընկնում իրենք թուրքահաճո և հայատյաց վարքագծով։
Նրանց կոնկրետ թիվը հայտնի չէ, սակայն առաջիկա ընտրություններում մեծ հավանականությամբ հայացած թուրքերի թիվը կորոշակիանա. . .»,֊գրել է Ղազինյանը։




