«Դուք պարզ տեսնում եք, որ երկրի ղեկավարությունը գտնվում է օտար ագենտների ձեռքում․ ուրիշ ի՞նչ ագենտների մասին է խոսքը։
Այն, որ ժողովուրդը մտահոգված է Արցախի հարցով, դրսից է՞ կազմակերպված։ Ժողովրդի բողոքը շատ տեղին է։ Ընդդիմադիր դաշտում կան տարբեր ուղղություններ՝ պրոռուսական, հակառուսական, բայց հիմա մեր առջև այլ խնդիր է դրված՝ Նիկոլից ազատվել։
Ոչ մի երկիր մյուս երկրին դիտավորյալ վնաս կամ օգուտ չի բերում՝ ո՛չ բարեկամ երկիրը, ո՛չ էլ թշնամի. սա պետք է լավ հասկանալ։ Իրենք իրենց քաղաքականությունն են իրականացնում՝ երբեմ քեզ համար օգտակար, երբեմն՝ վնասակար»- լրագրողներին ասել է նոր ձևավորված Ազգային կոմիտեի ներկայացուցիչ Վազգեն Մանուկյանը, որը նույնպես մասնակցում է բողոքի ցույցերին։