Երբ Կիրանցում իրականացվում էր իշխանությունների հող հանձնելու ծրագիրը, իսկ կիրանցեցիները դուրս էին եկել պայքարի, ցուցարարները տեսան առանց պետհամարանիշերի մի ավտոմեքենա, որի ուղևորները թաքնվում էին։
Երբ հետաքրքրվել են՝ ինչ գործ ունի կասկածելի մեքենան Կիրանցում, այդքան լարված իրավիճակում, պարզվել է, որ այնտեղ թաքնվում է Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ, գնդապետ Սերգեյ Պետրոսյանը։
Նա խուսափել էր դուրս գալ մեքենայից ու հեռացել էր։
Այսօր սույն զինծառայողը իշխանություննրին մատուցած ծառայությունների համար «արժանացել է» գեներալ-մայորի զինվորական կոչման։
Հիշեցնենք, որ Տավուշի հողերը թշնամուն հանձնելու մեջ իշխանություններին աջակցած մի շարք զինվորականներ ևս մի քանի օր առաջ «արժանացան» գեներալի կոչումների։