Ապրիլի 11-ին՝ ժամը 17։00-ին, հավաքվում ենք Ազատության հրապարակում։ Ովքեր ուզում են փոփոխություն, ովքեր ուզում են ապրել արժանապատիվ, ովքեր ուզում են ապրել ուժեղ Հայաստանում, ունենալ անվտանգությույն և երկարատև խաղաղություն, հավաքվում են Ազատության հրապարակում։ Այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը։
Անդրադառնալով վերջին հարցման արդյունքներին՝ որտեղ ՔՊ-ի վարկանիշը 16,5 տոկոս է, «Մեր ձևով»-ինը՝ 7,2 տոկոս, այնուհետև հաջոդում են «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն, նա շեշտեց՝ ՔՊ-ի իրական վարկանիշի մասին վկայում է այն, թե ինչպիսի նախատինքներով են տարբեր բնակավայրերում դիմավորում Նիկոլ Փաշինյանին։
«Այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն, այլ ճակատագրական՝ մեր երեխաների և մեր ապագայի համար։ Այդ իսկ պատճառով բոլորին հորդորում եմ հունիսի 7-ին գնալ ընտրության»,- ասաց Ալիկ Ալեքսանյանը։









