Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ներքին գործերի նախարարությունը ստեղծված է, հիմա դե յուրե դրա ձեւավորման փուլում են:
Ինչպես հայտնի է, ԱԺ–ն 2022-ի վերջին ընդունել է ՆԳՆ ստեղծելու օրենքի նախագիծը։ Նոր օրենքով նախատեսվում է, որ ոստիկանապետը կլինի ներքին գործերի նախարարի տեղակալը, միևնույն ժամանակ անվտանգության խորհրդի անդամ, իսկ ոստիկանության զորքերը կդառանան ոստիկանական գվարդիա՝ ավելի ընդլայնված գործառույթներով։
Ներքին գործերի նախարարության ենթակայությանը կհանձնվեն Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ ըստ այդմ ուժը կորցրած ճանաչելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը վերաբերող ենթակետը և Միգրացիոն ծառայությանը վերաբերող պարբերությունը․ հայտարարեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռևս 4 ամիս կշարունակի գոյություն ունենալ։
«Հաջորդ շաբաթ արդեն նախարար ու փոխնախարարներ կնշանակենք: Մինչ այդ, մենք այս որոշումը կայացնում ենք մեծ պատկերով նախարարության կառուցվածքը հաստատելու համար», – նշեց վարչապետը։