Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աշոտ Գրաշի․ Կենսագրություն

10/08/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աշոտ Գրաշի (Աշոտ Բաղդասարի Գրիգորյան, 1910, մայիսի 9, Բաքու – 1973, փետրվարի 28, Երևան), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1935 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից: Գրաշի գրական անունը կազմված է բանաստեղծի ազգանվան և անվան սկզբնատառերից:

Կենսագրություն

Ծնվել է Բաքվում։ 1929 թվականին ավարտել է տեղի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հայկական դպրոցը, 1933 թվականին՝ Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1933-1946 թթ. եղել է Բաքվի Վ. Ի. Լենինի անվան գրադարանի հայկական բաժնի վարիչը, Ադրբեջանի խորհրդային գրողների միության հայկական բաժանմունքի քարտուղարը, «Կոմունիստ» հայերեն թերթի արվեստի և գրականության բաժնի վարիչը։

1946 թվականին տեղափոխվել է Երևան։ Գրաշու բանաստեղծությունները թարգմանվել են ԽՍՀՄ ժողովուրդների մի շարք լեզուներով։ Մահացել է Երևանում։

Պարգևներ

Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
«Պատվո նշան» շքանշան

Երկերի մատենագրություն

Աշոտ Գրաշու հուշատախտակը Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայում
Մուտք, Բաքու, 1934, 159 էջ։
Ժողովրդի հետ, Բաքու, 1938, 175 էջ։
Քնարական, Բաքու, Ազերնեշր, 1939, 277 էջ։
Ռազմի քնար, Բաքու, Ազերնեշր, 1942, 76 էջ։
Կռունկ, Բաքու, Ազերնեշր, 1944, 214 էջ։
Ամպաբերդ (հերոսական դրամա), Բաքու, Ազերնեշր, 1945, 111 էջ։
Իմ գարունը, Երևան, Հայպետհրատ, 1946, 355 էջ։
Եղբայրության աստղի տակ, Երևան, Հայպետհրատ, 1949, 190 էջ։
Երգը թռչում է աշխարհով, Հայպետհրատ, Երևան, 1952, 196 էջ։
Սարերի սրինգը, Երևան, Հայպետհրատ, 1957, 411 էջ։
Ծիածանի յոթ երգը, Երևան, Հայպետհրատ, Հայպետհրատ, 1961, 527 էջ։
Երկեր 2 հատորով, հատոր Ա, Երևան, «Հայաստան», 1965, 358 էջ։
Երկեր 2 հատորով, հատոր Բ, Երևան, «Հայաստան», 1965, 318 էջ։
Ուր ես սիրո մոլորակ, Երևան, «Հայաստան», 1968, 335 էջ։
Արևի քույրը, Երևան, «Հայաստան», 1972, 43 էջ։
Կռունկների աղբյուր, Երևան, «Հայաստան», 1976, 241 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից և ադրբեջաներենից)

Ալեքսանդր Պուշկին, Հեքիաթներ, բանաստեղծություններ, արձակ էջեր (ժողովածուի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ա. Գրաշին), Երևան, պետհրատ, 1937, 214 էջ։
Ադրբեջանական բայաթիներ, Բաքու, Ազերնեշր, 1940, 91 էջ։
Նիզամի Գյանջիև, Գազելներ, Բաքու, 1940։
Սամեդ Վուրղուն, Ընտիր բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1949։
Գեորգի Լեոնիձե, Մանկություն և պատանեկություն, Երևան, Հայպետհրատ, 1952, 158 էջ։
Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող մի շարք բանաստեղծություններ թարգմանել է Ա.Գրաշին), Երևան, Հայպետհրատ, 1962, 108 էջ։
Աբդուռահման Ջամի, Լիրիկա (ժողովածուի մեջ մտնող «Քիթաներ»-ը թարգմանել է Ա. Գրաշին), Երևան, «Հայաստան», 1964, 100 էջ։
Կատրի Վալի, Հեռավոր պարտեզ, Երևան, «Հայաստան», 1969, 163 էջ։
Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող մի շարք բանաստեղծություններ թարգմանել է Ա. Գրաշին), Երևան, 1971, 127 էջ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չեմ ներելու

Հաջորդ գրառումը

Հրաչյա Մաթևոսյան. Կենսագրություն

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հնարավոր է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում երրորդ երկրում

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Հրաչյա Մաթևոսյան. Կենսագրություն

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական