Անցյալ շաբաթ Երևանի քաղաքապետարան 75 ահազանգ է ստացվել՝ կապված կենդանիների հարձակումների հետ։ Դրանցից 30-ի դեպքում մարդկանց կծել են տեր ունեցող շները։ 42 դեպք է արձանագրվել, երբ թափառող շներն են կծել անցորդներին, 3 դեպքում էլ կատուներ են կծել։
Երևանի Քաղաքապետ Հրաչյա Սարգսյան անդրադառնալով «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի գործունեությանը՝ ասաց. «Քանի որ խոսքը գնաց շների մասին, ապա, հարգելի ոստիկաններ, խնդրում եմ մեր ՀՈԱԿ-ի հետ սերտ աշխատեք, քանի որ քաղաքացիները մեր ՀՈԱԿ-ի աշխատակիցներին տարբեր հայհոյանքներ են ուղղում, նույնիսկ ֆիզիկական բռնության դեպքեր ունենք»։








