Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անդրադարձ

22/08/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կաթողիկոսին զրպարտելով՝ հասավ իր մուրազին

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը խորհրդարանական իր մանդատը հազիվ վայր դրած՝ կայծակի արագությամբ նշանակվեց Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար, զարմանքի մատնելով նույնիսկ իր կուսակիցներին, որոնք, որոշ լրատվամիջոցների պնդմամբ՝ նրան չեն սիրում։ Ասենք, որեւէ պատճառ չկա նրան սիրելու, եւ այդ հարցում ՔՊ-ականները մեղադրելի չեն։ Մանավանդ որ, մեղմ ասած, նա չի վայելում նաեւ հասարակական լայն խավերի համակրանքը։ Շատերն են նրան նախարարի պաշտոնում ձախողած մարդ համարում, ուրիշներ հիշում են նրա անձնական շահագրգռվածությունների մասին մամուլ թափանցած տեղեկությունները քովիդ-19 համավարակի դեմ պայքարի օրերին դեղամիջոցների շուկայում արձանագրված։

Կան նաեւ ուրիշներ, որոնք մտաբերում են նրա՝ աքլորի նման գոռոզ կեցվածքը իր շեֆի՝ Ն. Փաշինյանի կողքին, համավարակի առաջին ալիքի օրերին, երբ ամբողջ աշխարհը զսպանակված պատրաստվում էր աղետը դիմագրավելու, մինչդեռ Ն. Փաշինյանը, ի տարբերություն բոլոր երկրների ղեկավարների, բացատրում էր մեր ժողովրդին, թե ինչպես է պետք պինցետի ծայրով ու տնական արաղով զսպել, դեն շպրտել մոտեցող համավարակը։

Պետական անպատասխանատվության համար, որին զոհ գնացին, խեղվեցին կամ խրոնիկ տարբեր հիվանդություններ ստացան մեր հայրենակիցներից ոչ քիչ թվով մարդիկ (առ այսօր հայտնի չէ նրանց թիվը), որոնց թվում՝ հայտնի մտավորականներ, արվեստի մարդիկ, մասնագետներ ու լրագրողներ, դատաիրավական որեւէ քննություն չբացվեց, խորհրդարանն անգամ, որպես, իբր, հանրային վերահսկող գլխավոր մարմին, քննություն չբացեց, եւ այդ անպատասխանատու զույգը մնաց անպատիժ՝ իր գործակիցներով հանդերձ։

Եվ անհակակշիռ եւ անհավասարակշիռ ղեկավարման մեր երկրում, քվեարկող քաղաքացիների մտավոր թերահասության պայմաններում, նույնիսկ ռազմական պարտության պատասխանատվությունը չստանձնող աճպարարների խմբակը վերընտրվեց, մնաց ու դեռ մնում է պետական կառավարման ղեկին՝ պարտությունից պարտություն, ձախողությունից ձախողություն տանելով մեր երկիրը, պետությունը։

Այդ իրողության խիստ փոքր, շա՛տ փոքր դրսեւորումն է Արսեն Թորոսյանի նմանների նշանակումը կառավարության կազմում։

Եվ հարցը ծագում է ինքնաբերաբար՝ իսկ ինչո՞ւ։ Քանզի պետական բարձր պաշտոն որոնողները, առնետների նման, միշտ գտնում են ամենակարճ ճանապարհը՝ այս օրերին խիստ մոդայիկ, շեֆի համար խիստ ցանկալի թիրախը՝ Հայ եկեղեցին ու եկեղեցական մեր իշխանությունը՝ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ։

Ընդամենը մեկ շաբաթ առաջ էր Արսեն Թորոսյանը հրապարակավ զրպարտել Ամենայն Հայոց Հայրապետին Մայր աթոռի համար փող հանգանակելու, հատկապես,- խիստ կարեւոր հանգամանք,- Ռուսաստանից, իր եղբոր՝ Եզրաս Սրբազանի միջոցով, բարերարներ գտնելու, «դրանք յուրացնելու» համար, հաճո՝ Ն. Փաշինյանի քիմքին եւ «ինքնիշխան» հավակնություններին։

Եվ չի ուշանում, չուշացավ շեֆի երախտագիտական արտահայտությունը՝ պաշտոն, կարեւո՛ր պաշտոն կառավարությունում։

Արսեն Թորոսյանը հասավ իր մուրազին։ Իսկ դո՞ւք։ Զրպարտեցեք Վեհափառին, պայքարեցեք Հայ եկեղեցու դեմ, եւ դո՛ւք էլ կհասնեք ձեր փայփայած մուրազին։

Օն անդր, հառաջ, մի՛շտ հառաջ։ Զրպարտեցեք Վեհափառին, պայքարեցեք Հայ եկեղեցու, ազգային բոլոր սրբությունների, ազգի, ժողովրդի ու պետության դեմ, եւ կունենաք բարձր պաշտոն, փող եւ առավել փող։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գործադիրը 3,25 մլն դոլար կտրամադրի ամերիկյան ընկերությանը Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում ՀՀ շահերը պաշտպանելու համար. Hetq.am

Հաջորդ գրառումը

Նախարարություններ կմիավորվեն․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե հրապարակված փաստաթուղթն ընդունվեր, մենք կունենայինք խաղաղություն, ապաշրջափակում, դե-ֆակտո անկախ Արցախ. Լևոն Զուրաբյան

02/12/2025
Միջազգային

Հոնկոնգի բնակելի համալիրի հրդեհի զոհերի թիվը հասել է 156-ի . 29 մարմին անճանաչելի է

02/12/2025
Նորություններ

Բազային առողջության ապահովագրման վճարը սահմանվել է ամսական 10 800 դրամ չափով. նախարար

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարթա Կոսը հայտնել է, որ ԵՄ-ն ցանկանում է TRIPP-ի մաս դառնալ

02/12/2025
Հաջորդ գրառումը

Նախարարություններ կմիավորվեն․ «Հրապարակ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական