ԵՎՐՈ 2020-ի քառորդ եզրափակիչում Ուկրաինայի հավաքականը մրցում էր Անգլիայի ընտրանու հետ։
Գարեթ Սաութգեյթի սաները հաղթեցին 0:4 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացեց Հարրի Քեյնը` 4-րդ րոպեին։
2-րդ կեսի մեկնարկից 1 րոպե անց Հարրի Մագուայերը կրկնապատկեց անգլիացիների առավելությունը։
50-րդ րոպեին Քեյնը իր անվան դիմաց գրանցեց դուբլ, իսկ 63-րդ րոպեին Ջորդան Հենդերսոնը վերջակետ դրեց հանդիպմանը։ Այսպիսով, Անգլիան դուրս է գալիս կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Դանիայի ընտրանու հետ։