«Մենք պատրաստվում ենք, որ Ուկրաինայում պատերազմը կշարունակվի երկար», – RMS ռադիոկայանի եթերում հայտարարել է ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Տիերի Բրետոնը։
Նա ասել է, որ առհասարակ մարտական գործողությունների մեծ ինտենսիվությամբ պատերազմները Եվրոպայի տարածքում, ցավոք, նախկինում շարունակվել են մի քանի տարի:
Բրետոնը զգուշացրել է, թե անգամ արևմուտքի աջակցությամբ չկա վստահություն, թե Ուկրաինան կհաղթի այս պատերազմում. ԵՄ-ը ամն ինչ տրամադրում է Ուկրաինային, որ նա հաղթի։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ երկրի դեմ պատժամիջոցները կշարունակվեն։ Պատժամիջոցների «շտեմարանը» սպառված չէ։