Նրան ճանաչողները կհաստատեն, որ նուրբ դիմագծերը կյանքի կարծր եւ դառը իրադարձություններից չէին փոխվել՝ անսահման լավատեսության, խոնարհության, բարության, վաղվա հույսի շնորհիվ: Հենց դրա՝ այդ հույսի մեջ էր մորաքրոջս ուժը: Իրենից մի քանի տարով փոքր եղբորն ու քրոջը թեեւ միշտ պարուրել էր իր մեծ սիրո մեջ, սակայն անկարող էր նրանց պաշտպանել, երբ նրանք երկինք կանչվեցին ավելի կանուխ…իսկ այսօր մայրիկիս երկնային տարեդարձին նրա կողքին է…
Մոսկվայում հունվարի 12-ին մահկանացուն կնքած մորաքրոջս՝ Լուիզա Գեւորգի Վարդանյան –Հարությունյանի հոգեհանգիստն է այսօր, վաղը թաղումը Վանաձորում՝ իր վաղամեռիկ ամուսնու կողքին:
Ներիր, որ սնարիդ կողքին չեմ, աղոթքներով եւ անանց սիրով միշտ քեզ հետ եմ, անգինս
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Գույումճեան ընտանիքի ցավակցությունները Լուիզայի դուստրերին՝ Արմիկին, Անահիտին, Մարինեին, թոռներին, հարազատներին: