Այսօր՝ 20.00-ին հերոս, նահատակ տղերքի ծնողները լինելու են Ազատության հրապարակում՝ աջակցելու պատերազմի մասնակից հացադուլավոր Արթուրին եւ Նվերին, նրանց հորդորելու դադարեցնել հացադուլը. գտեղեկացնում է 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը, որը «Հայաստան» խմբակցության պատգամավոր է։
«Կոչ եմ անում ուսանողներին, երիտասարդներին, այդ ժամին եղեք Ազատության հրապարակում, կանգնեք այդ տղերքի կողքին: Մի ծուլացեք, մի վհատվեք, մի հանձնվեք: Արթուրը եւ Նվերը ձեզ են սպասում»,- հայտնել է Գեղամ Նազարյանը: