Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«Լավն ու վատը, ընդունելին և անընդունելին, վերջապես՝ ազգայինն ու ապազգայինը տարբերակվում են զուգահեռների կամ համեմատությունների միջոցով…
Զուգահեռում եմ ուղիղ 4 տարի առաջ և այս օրերին Երևանի փողոցներում կատարվածն ու կատարվողը և համոզվում, որ, եթե երեկվա «ընդդիմադիրները»՝ լինելով ոչ թե Հայրենիքի համար ինչ-որ բան արած, այլ պարզապես, օտարերկրյա գրանտներից սնված թափթփուկների հայրենակործան խմբակ, իրենց գործողություններում անհամեմատ ավելի սանձարձակ ու լկտի էին, ապա այսօր փողոց դուրս եկած այն հազարավորները, ովքեր Հայրենիքի համար արդեն հասցրել են ինչ-որ բան անել, այդ թվում՝ նաև մարտադաշտում, իրենց պահում են առավել քան համեստ ու քաղաքակիրթ…
Հասու կլինի, արդյո՞ք, վերջիններիս գիտակցված ու ազգակենտրոն պահվածքն այնպիսիներին, ինչպիսիներն իշխանության եկան ստով ու դագաղներով … Իմ կարծիքով՝ ոչ, իսկ ձե՞ր…»։