Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին՝ քննարկելու Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու հարցը, հայտնում է TGRT HABER հրատարակությունը։
«Դոլմաբահչեի նախագահի գրասենյակում ընդունելությունը տեղի կունենա ժամը 14:00-ին», – ասվում է հաղորդագրությունում:
Նշվել է, որ հանդիպման հիմնական թեման կլինի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
Ստոլտենբերգը հունիսի 1-ին հայտարարել էր Թուրքիա այցի մասին։ Նա ասել էր, որ ծրագրում է այցելել երկիր՝ քննարկելու Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին։
Միաժամանակ մայիսի 19-ին Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան այս պահին պատրաստ չէ Շվեդիային դաշինք ընդունել՝ այդ երկրի՝ ահաբեկչությանն աջակցելու պատճառով։