Այսօր, Արցախյան ազատամարտի ականավոր մասնակից, հրամանատար, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Արշավիր Սուրենի Ղարամյան ծննդյան օրն է:
1984-1987 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում՝ ռազմածովային նավատորմ : 1989-91թթ. աշխատել է Ակնաղբյուրի կոլեկտիվ տնտեսությունում՝ որպես գլխավոր տնտեսագետ:
Ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին: 1991 թվականին Ակնաղբյուրում կազմավորել է կամավորական ջոկատ: 1992 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին եղել է վաշտի հրամանատար, իսկ 1992-96 թվականներին՝ Պաշտպանության բանակի Ասկերանի պաշտպանական շրջանի 35-րդ մոտոհրաձգային գումարտակի (ՄՀԳ) հրամանատար:
1996-97 թվականներին աշխատել է ԱՀ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար։
1997-99 թվականներին եղել է ԱՀ Պաշտպանության բանակի Ասկերանի ՊՇ հրամանատար, 1999-2000 թվականներին՝ ԱՀ ՆԳՆ փոխնախարար, 2000-2004 թվականներին՝ ԱՀ ՆԳՆ նախարարի 1-ին տեղակալ, 2004-2007 թվականներին՝ ԱՀ Ոստիկանության պետի 1-ին տեղակալ։
2007 թվականի հոկտեմբերի 1-ին նշանակվել է ԱՀ Ոստիկանության պետ:
2007 թվականի դեկտեմբերի 19-ին ԱՀ Ազգային Ժողովի որոշմամբ նշանակվել է ԱՀ Գլխավոր դատախազ, 2013 թվականի դեկտեմբերի 26-ին ԱՀ Ազգային Ժողովի որոշմամբ կրկին նշանակվել է ԱՀ Գլխավոր դատախազ:
2014 թվականի հոկտեմբերի 29-ին ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
2018 թվականի հունիսին ԱՀ Նախագահի հրամանագրով նշակակվել է Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնին:
2019-20թթ. եղել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար:
Ամուսնացած է, ունի 2 զավակ: