Երևանի Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառ այս տարի չի տեղադրվելու. Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն է հայտնել:
«Այս տարի տոնածառը չի տեղադրվելու հրապարակում: Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել նաև, որ մայրաքաղաքում ամանորյա զարդարանք նույնպես չի լինելու»,- նշել է Կարապետյանը: