Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս պատերազմը կարող էր այլ ելք ունենալ և հակառակորդին ուրիշ բնագծերում կանգնեցնեինք. գեներալ

12/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

44-օրյա պատերազմը կարող էր այլ ելք ունենալ. մենք կկարողանայինք հակառակորդին ավելի ուրիշ բնագծերում կանգնեցնել, ոչ թե մեր սահմանների մոտ, այս մասին 168.am-ի  հետ զրույցում ասել է ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Վալերիկ Քոչարյանը։

«Զինված ուժերի զորամասերը հիմնականում պատրաստ էին ռազմական գործողությունների ժամանակ կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները, քանի որ պլանային մարտական պատրաստություն եղել է, համապատասխան բոլոր առարկաներն ուսումնասիրվել են, այնուհետ այդ գիտելիքները կիրառման մեջ են դրվել համապատասխան մարտավարական զորավարժություններին՝ կամ մարտական հրաձգությամբ, կամ առանց դրա: Այսինքն, մարտի բոլոր ձևերով մեր զորքերը պատրաստվել են: Եվ պատերազմական գործողությունների ժամանակ, կրկնում եմ, ԶՈւ հիմնական կազմը՝ ստորաբաժանումներ, զորամասեր, կատարել են իրենց առջև դրված խնդիրները: Բազմաթիվ փաստաթղթերից, նաև՝ պատերազմի ժամանակ մեր ձեռքն ընկած հակառակորդի մարտական փաստաթղթերից երևում է, որ Ադրբեջանն իր առջև խնդիր էր դրել դուրս գալ նախկին Խորհրդային Միության սահմաններին՝ 7-10 օրվա կտրվածքով: Բայց պատերազմը տևեց 44 օր, և փաստորեն 7 օրվա փոխարեն՝ մեր զինված ուժերը ռազմական գործողությունների մասնակցեցին և վարեցին 44 օր՝ մարտնչելով, հակահարվածներ հասցնելով հակառակորդին: 

Գեներալը նշել է, որ դա խոսում է զինված ուժերի պատրաստության մասին: «Իհարկե, ասել, որ թերություններ չեն եղել, ճիշտ չի լինի, բոլոր տեղերում էլ թերություններ լինում են: Բնականաբար, խնդիրներ, դեռ չլուծված հարցեր կային: Օրինակ, բանակը համալրվում է 4 զորակոչով, եթե կային 1.5 տարվա զինծառայողներ, ապա նրանց շարքում կային նաև 1 տարվա և նոր զորակոչված զինծառայողներ, որոնք իրենց պատրաստվածության, փորձառության մակարդակով, բնականաբար, զիջում էին առավել երկար ժամկետով զինծառայության մեջ եղածներին: Եվ այս ամեն ինչը մարտական խնդիրները կատարելու հնարավորությունների և պոտենցիալի վրա ազդեցություն ունեցել է:

Բայց զինված ուժերը, զինծառայողները, հատկապես՝ ժամկետայինները, հիմնականում իրենց առջև դրված խնդիրները կատարել են: Շատ անգամ հարց է ծագում՝ այս պատերազմը մենք կարո՞ղ էինք հաղթել, սա ուժերի անհավասար պայքար էր, պատերազմ մի քանի պետության դեմ, և բնական է, որ հայկական զինված ուժերի և մեր դեմ կռվող համախումբ զորքերի հնարավորությունները տարբեր էին: Բայց փաստ է՝ այս պատերազմը կարող էր այլ ելք ունենալ, թերևս, մենք կկարողանայինք հակառակորդին ավելի ուրիշ բնագծերում կանգնեցնել, ոչ թե մեր սահմանների մոտ: Եվ այս պատերազմում մենք կարող էինք հակառակորդին ավելի շատ կորուստներ պատճառել, ավելի շատ ջարդել, շարքից հանել նրա և՛ մարդկային, և՛ տեխնիկական ռեսուրսները»,– ասել է նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բոլոր նրանք, ովքեր կգնան հողերի հանձնմանը, կդառնան իրենց քաղաքական և բարոյական գերեզմանափորը. Բագրատ սրբազան. «Փաստինֆո»

Հաջորդ գրառումը

«Առավոտ ժամը 7-ին սպեցնազով տնից տանում եք, որ ի՞նչ, որ վախենա՞մ. չեք հասկացե՞լ, որ չենք վախենում». Հենրիխ Դանիելյան (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
Նորություններ

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025
Հաջորդ գրառումը

«Առավոտ ժամը 7-ին սպեցնազով տնից տանում եք, որ ի՞նչ, որ վախենա՞մ. չեք հասկացե՞լ, որ չենք վախենում». Հենրիխ Դանիելյան (տեսանյութ)

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական