Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հատնում են, որ այսօր՝ ժամը 14։20-ի սահմաններում, թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։
Նյութական վնասներից բացի, խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։
Ի դեպ, ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։
Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա։