Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս պահին չունենք այն համաճարակային իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը. Անահիտ Ավանեսյան

11/12/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս պահին չունենք այն համաճարակային իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա միաժամանակ հավելեց, որ սուր շնչառական վարակների մասով կա ակտիվացում, թե՛ ամբուլատոր օղակում, թե՛ հիվանդանոցային դիմելիությունն աճել է։

«Մենք աշխատում ենք մեր կրթության գործընկերների հետ գործարկելու այս մեխանիզմը, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20տոկոսից ավել է, ապա նրանք հնարավորություն ունեն անցնելու հեռավար դասապատրաստման։

Այս պահի իրավիճակով չեմ կարող ասել՝ քանի դասարան է անցել հեռավար կրթական պրոցեսի, բայց նորից եմ կրկնում՝ դասապրոցեսների հետ կապված որոշումները կայացվում են՝ հիմնվելով իրավիճակի վրա, և մենք այս պահին չունենք այն համաճարակային իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը», – նշեց նախարարը։

Անահիտ Ավանեսյանը չհամաձայնեց այն դիտարկմանը, որ օդի աղտոտվածությունը ևս ազդում է սուր շնչառական վարակների ընթացքի վրա։ Նա պնդեց՝ վիրուսային հիվանդությունները կապ չունեն օդի աղտոտվածության հետ. վիրուսային հիվանդությունները սեզոնային տրամաբանությամբ սկսում են ակտիվանալ նոյեմբերից մինչև հունվարի վերջ։  

«Մենք համեմատական ենք տանում նաև նախորդ տարվա թվերի հետ։ Ըստ էության՝ շատ փոքր շեղում ունենք անցյալ տարվա սեզոնային գրիպի ակտիվացման ցուցանիշներից։ Փոքր ավելացում ունենք, բայց այստեղ էլ պետք է տեսնենք, որ անցյալ տարի ավելի շուտ էր սկսվել ակտիվացման գործընթացը, այսինքն՝ մենք նոյեմբերի սկզբից արդեն բավականին ակտիվացում ունեինք։ Այս տարի մի փոքր ավելի ուշ են այս վարակները շրջանառվել», – նշեց Ավանեսյանը՝ հավելելով որ շրջանառվող գրիպի շտամը՝ H3N2-ը, սպեցիֆիկ ատիպիկ է և կայուն ջերմություն է առաջացնում՝ մանավանդ մինչև 18 տարեկանների մոտ։

Նախարարը նաև նշեց, որ թոքաբորբերի մասով որևէ ահագնացող կամ մտահոգություն առաջացնող պատկեր այս պահին չունենք», և որ թոքաբորբ առաջացնում է ոչ միայն  H3N2-ը, այլ նաև այլ շնչառական վարակները։

Անահիտ Ավանեսյանը ազգաբնակչությանը՝ հատկապես ռիսկի խմբերում ընդգրկվածներին, հորդորեց անպայման պատվաստվել գրիպի դեմ, քանի որ պատվաստված անձինք կա՛մ չեն վարակում, կա՛մ վարակվելու պարագայում շատ թեթև են տանում ախտանշանները։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել. մեկ ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով

Հաջորդ գրառումը

Իշխանությունը շատ տոլեռանտ է վերաբերում այս ամեն ինչին. Ավանեսյանը՝ հավատացյալների մուտքը եկեղեցի արգելելու մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում լույս չկա

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մահացել է գերեվարված Լևոն Մնացականյանի քույրը

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ժողովուրդը շատ լավ ծանոթ է «փրկության» ամերիկյան փորձին՝ սկսած Իրաքի և Աֆղանստանի փորձից մինչև Գազա. Շամխանի

02/01/2026
Հաջորդ գրառումը

Իշխանությունը շատ տոլեռանտ է վերաբերում այս ամեն ինչին. Ավանեսյանը՝ հավատացյալների մուտքը եկեղեցի արգելելու մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական