Այս պահին խորհրդարանի շենքը շրջափակված է քաղաքացիների կողմից․ Դեմիրճյան փողոցում նույնպես վրաններ են տեղադրվել։
Մինչ այդ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով, հայտարարեց, որ պետք է շրջափակել Ազգային ժողովի շենքը, և ԱԺ-ն կաշխատի միայն այն ժամանակ, երբ կգա ընդունելու մեր ժողովրդին և մեր պետությանը հարիր որոշում:
Վազգեն Մանուկյանը նաև ասաց․
❗️ Բանակի որոշումը շատ հստակ է։ Հրամանատարները և՛ երեկ, և՛ այսօր հավաքվել և որոշել են, որ մինչև վերջ անսասան կանգնելու են այնտեղ։
❗️ Մենք նախագահ չունենք, ունենք մի հարուստ տուրիստ, որն ապրում է 5 աստղանի դղյակում, 170 հոգուց ավելի աշխատակազմ ունի, մեր բյուջեի հաշվին պտտվում է աշխարհով մեկ՝ ոչ մի օգուտ չբերելով Հայաստանին: Մոռացե՛ք իր մասին։
❗️ Բայց մենք ունենք այս Ազգային ժողովը, որը մեր օրենքներով՝ գերագույն իշխանությունն է: Այս 2,5 տարվա մեջ ի՞նչ որոշում է ընդունել՝ հօգուտ մեր ժողովրդի և պետության։ Ո՛չ մի: Ձրիակերների մի խումբ, որը միայն վնաս է բերում: Թույլ տա՞նք, որ իրենք շարունակեն աշխատել։ Իրենցից մենք միայն պահանջում ենք մի բան՝ հավաքվել և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: